Apple ընկերության ղեկավար Թիմ Կուկը Twitter-ի իր էջում փոխել է անունը այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սխալմամբ իրեն Tim Apple անվանեց՝ հայտնում է Gazeta-ն։

Կուկի անվան կողքը հայտնվել է ընկերության ապրանքանշան խնձորը։

Ավելի վաղ հայտնել էին, որ Թրամփը կադրային քաղաքականության խորհրդատվական խորհրդի նիստի ժամանակ Թիմ Կուկին Tim Apple է անվանել

Շփոթմունքը տեղի է ունեցել կրթության ոլորտում տեխնոլոգիաների զարգացման թեմայի քննարկման ժամանակ։