Facebook-ը կսկսի ծածկել այն էջերը եւ հեռացնել գովազդը, որոնք նվիրված են պատվաստումների հակառակորդների շարժմանը: Այս մասին նշված է ընկերության հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ընկերությունը կնվազեցնի այն խմբերի վարկանիշը, որոնք պատվաստման մասին սուտ տեղեկություններ են տարածում՝ դրանք հանելով որոնման համար խորհուրդ տրվող էջերի եւ որոնման պատասխանների ցանկից: Հակապատվաստումային շարժմանը նվիրված գովազդը կհեռացվի, համանման հոդվածները նույնպես կհանվեն «խորհուրդ տրվողների» բաժնից եւ Instagram-ի հեշթեգերի արխիվից:

Ընկերությունը նաեւ կուսումնասիրի պատվաստումների մասին օգտատերերին ճիշտ տեղեկություններ տրամադրելու հնարավորությունը, որոնք բախվել են սուտ հաղորդագրություններին: Այս տվյալները կարտացոլվեն Առողջապահության համաշխարհային կազմակերպության եւ ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման կենտրոնի հրահանգների համաձայն: Ըստ վերջինի զեկույցի՝ ԱՄՆ-ում 2001 թվականից 2 տարեկան դարձած չպատվաստված երեխաների թիվը 0,3 տոկոսից աճել է մինչեւ 1,3 տոկոս: