Պետքարտուղար Մայք Պոմպեոն կրկին կոչ է արել Իրանին ազատ արձակել ՀԴԲ-ի նախկին աշխատակից Ռոբերտ Լեւինսոնին հանրապետությունում նրան բերման ենթարկելու 12-րդ տարելիցի կապակցությամբ: Այդ հայտարարությունը հրապարակվել էր ուրբաթ Պետդեպարտամենտի կայքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Վաշինգտոնը նաեւ կոչ է արել ազատել Իրանում կալանավորված ԱՄՆ-ի բոլոր քաղաքացիներին: «Միացյալ Նահանգների կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ Լեւինսոնների ընտանիքը վերամիավորելուն, որի անդամը մեծ հաջողությունների էր հասել մեր երկրում ծառայության երկար տարիների ընթացքում,-ասվում է տեքստում:-Մենք վճռական ենք տրամադրված բոլոր ամերիկյան պատանդներին եւ անօրինաբար ներման ենթարկված քաղաքացիներին ազատելու հարցում, այդ թվում՝  [Ռոբերտ] Լեւինսոնին, եւ կանգ չենք առնի, մինչ նրանք [բերման ենթարկված ԱՄՆ-ի քաղաքացիները] չհայտնվեն հայրենիքում»:

Ամերիկյան իշխանությունները հաստատել են նաեւ, որ կվճարեն 5 մլն դոլար Լեւինսոնի գտնվելու վայրի մասին  ցանկացած տեղեկատվության համար

2016 թվականին Թեհրանը համաձայնվել էր օգնել պարզելու ՀԴԲ-ի նախկին աշխատակցի գտնվելու վայրն ու ճակատագիրը, որը համարվում է անհայտ կորած: ԱՄՆ-ի կառավարությունը խոստացել էր 5 մլն դոլար նրա գտնվելու վայրի մասին տեղեկատվության համար: Լեւինսոնը կորել էր 2007 թվականին Իրան կատարած այցի ժամանակ. վերջին անգամ նրան տեսել են Քիշ կղզում:

Ի սկզբանե՝ Վաշինգտոնը պնդում էր, որ տղամարդը որեւէ առնչություն չուներ ԱՄՆ-ի իշխանությունների գործունեության հետ եւ ժամանել էր Իրան մասնավոր գործնական այցով: Սակայն 2013 թվականին Associated Press տեղեկատվական գործակալությունը լրագրողական հետաքննության ընթացքում պարզել էր, որ Լեւինսոնը, որը մարտին կդառնա 68 տարեկան, գտնվում է Իրանում Կենտրոնական հետախուզական վարչության առաջադրանքով:

Անցած տարի Լեւոինսոնն աշխատում էր ՀԴԲ-ում եւ զբաղվում քրեական գործերով, այդ թվում՝ ԱՄՆ-ում կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարով: Ըստ պաշտոնական վարկածի՝ Լեւինսոնը դադարել էր աշխատել ՀԴԲ-ում 1998 թվականին: Այնուհետեւ նա որոշ ժամանակ աշխատում էր որպես մասնավոր հետախույզ, սակայն 2006 թվականի հունիսից համագործակցում էր Կենտրոնական հետախուզական վարչության հետ՝ հայթայթելով տեղեկատվություն տարբեր երկրներում: