Արցախը չի եղել եւ չի լինելու Ադրբեջանի կազմում. սա է մեր պատասխանը Չեմբեռլենին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա, մասնավորապես, գրել է.

«Կարդացի Մինսկի խմբի համանախագահների հայտարությունը: Արձանագրենք.

ա. Առաջին անգամ համանախագահները անում են հայտարարություն, որը գրեթե ապտակ կամ դեղին քարտ է հայաստանյան իշխանություններին:

բ. Եթե ապրիլյան պատերազմից հետո համանախագահները Երեւանում հայտարարեցին, որ բանակցային վերջնական փուլին պետք է Արցախը մասնակցի, ապա այժմ ուղիղ հակահարված են հասցնում Փաշինյանին՝ պնդելով հակառակը:

գ. Սա արդյունք է նախ եւ առաջ մեր նորաթուխ իշխանության անլուրջ եւ պոպուլիստական քաղաքականության:

դ.Ակնհայտ է՝ մեր դիրքերը թուլացել են բանակցային գործընթացում:

ե. Անկախ իշխանության սխալներից, մենք չպետք է թույլ տանք Արցախյան կարգավորման ոչ հայանպաստ լուծում:

Սա ակնհայտ է:

Արցախը չի եղել եւ չի լինելու Ադրբեջանի կազմում: Սա է մեր պատասխանը Չեմբեռլենին: