ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտնել է ՌԻԱ Նովոստի-ին, որ Շերեմենտեւոյում ամերիկյան դեսպանատան աշխատակցի ուղեբեռում հայտնաբերված ականն անվտանգ չէր, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Ինչպես տեղեկացրել են Ռուսաստանի ԱԳՆ-ում, մարտի 9-ին Շերեմետեւոյում ԱՄՆ-ի դեսպանատան աշխատակցի ուղեբեռում հայտնաբերվել էր ապահովիչով ական առանց պայթուցիկի, սակայն ներսում դրա հետքերով: Նախարարությունն անվանել է այդ միջադեպը տրանսպորտում սադրանք կատարելու փորձ:

«Մենք տեղյակ ենք այսօր Մոսկվայի Շերեմետեւո օդանավակայանում ԱՄՆ-ի դեսպանատան աշխատակցի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի մասին»,-ասել է պետդեպի ներկայացուցիչը:

Նրա խոսքերով՝ «իրավիճակը կարգավորվել էր, եւ նրան թույլատրել էին հեռանալ Ռուսաստանից ուղեբեռից այդ իրը վերցնելուց հետո»: «Ուղեւորներին որեւէ վտանգ չէր սպառնում»,-ամփոփել է նա:

Ըստ ՌԴ ԱԳՆ-ի տվյալների՝ ԱՄՆ-ի դեսպանատան աշխատակիցն անմիջական կապ ունի ամերիկյան զինված ուժերի հետ: Նախարարությունում հայտնել են, որ նա հեռանում էր Ռուսաստանից գործուղման ավարտից հետո եւ պնդում, որ ձեռք է բերել ականն «անձնական հավաքածուի համար»: Քանի որ նա ուշացել էր չվերթից, տոմսը վերաձեւակերպելուց հետո առանց խոչընդոտների մեկնել է Նյու Յորք, սակայն առանց ականի:

ԱԳՆ-ը հայտնել է նաեւ, որ «հաշվի առնելով, որ ԱՄՆ-ն ինքը մեծ ուշադրություն է դարձնում օդային տրանսպորտում անվտանգությունն ապահովելուն ահաբեկչություններից հետո 2001 թվականից սկսած», դեսպանատան աշխատակիցն «ուղղակի չեր կարող չհասկանալ, որ ուղեբեռում ականը շատ լուրջ է»: Նախարարությունում համարել են, որ «նա այդ քայլին դիմել է գիտակցաբար»: