Մարտի 3-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը հանդիպել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան արտակարգ եւ լիազոր դեսպան Մեթյու Բրայզայի հետ:
Ինչպես հաղորդում է 1news.az-ը` վկայակոչելով պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, հանդիպմանը քննարկվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը, նաեւ ԱՄՆ եւ Ադրբեջանի ռազմական համագործակցության հարցերը:




























