«Զվեզդա» հեռուստաալիքը ցուցադրել է նոր զենք, որը ոչ ոք դեռ չի տեսել: Իսկ ավելի լավ է դրա հետ ուղղակիորեն չառնչվել. «Ֆիլին» վիզուալ-օպտիկական միջամտությունների կայանն ունակ է կուրացնել թշնամուն:

«Գիշերվա եւ մթնշաղի ժամերին «Ֆիլին»-ը ոչնչացնում է հեռաչափերը, գիշերային տեսողության սարքերը, հակատանկային կառավարվող հրթիռների ուղղորդման համակարգերը մինչեւ հինգ կմ հեռավորության վրա»,-նշում է հեռուստաալիքը:

Սկզբում կայանում միանում է հզորագույն լուսարձակ. այն անմիջապես լուսավորվում է: Իսկ երբ միացնում են այսպես կոչված «միջամտության ռեժիմը», այն հեշտությամբ առաջացնում է կուրության: Դրա դեմ անզոր են գիշերային տեսողության սարքերը, լազերային հեռաչափերը եւ ուղղորդման համակարգերը: Անհնար է անգամ նայել «Ֆիլին» վիզուալ-օպտիկական միջամտությունների համալիրը կրող օբյեկտի ուղղությամբ: Այն փորձարկվել է կամավորների վրա: