Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ մարտի 11-ին տեղի է ունեցել  կառավարության նիստ:  Այս մասին NEWS.am–ին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Նիստի օրակարգում ընդգրկված մեկուկես տասնյակ հարցերի քննարկման ընթացքում Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ: