ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը անհանգստություն է առաջացնում:  Մարտի 11-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, ԼՀ խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նրա կարծիքով՝ նմանատիպ հայտարարությունը, որը որոշակի մտահոգություն է   առաջացնում, ամենայն հավանականությամբ, վերջինը չէ:

 «Համանախագահների հայտարարությունում ամենամտահոգիչ ձեւակերպումն, իմ կարծիքով, այն է, որ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի որոշումը հնարավոր է ապագայում կամարտահայտության օրինական ճանապարհով»: Դա ըստ էության հակասում է հայկական կողմի սկզբունքային մոտեցմանը, որի համաձայն ԼՂՀ քաղաքացիները ինքնորոշվել են դեռ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին եւ այդ հանրաքվեն իրավաբանական ուժ ունի:

Մեր կողմը պնդել է, որ դա արդեն կատարված փաստ է եւ նման հարվաքվե անցկացնելու մասին խնդրանքները հերթական անգամ նշամակում են, որ կայացած հանրաքվեի արդյունքները փաստացի, կանտեսվեն», - ասաց Մարուքյանը:

Միեւնույն ժամանակ նա նշեց, որ աջակցում է Հայաստանի գործող իշխանությունների քաղաքականությունը, որոնք ձգտում են բանակցային սեղանի շուրջ վերադարձնել Լեռնային Ղարաբաղին՝ որպես հակամարտության կողմերից մեկին, եւ ընդգծեց, որ Կառավարությունը՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաեւ ԱԳ նախարարի, պետք է շարունակեն պնդել, որ ԼՂՀ-ն մասնակցի բանակցային գործընթացին:

Քաղաքական գործիչը վստահ է, որ սա ղարաբաղյան կարգավորման հարցում իրական տեղաշարժերի հասնելու միակ միջոցն է:

«Կարծում եմ, որ բոլորը հրաշալի հասկանում են, որ Հայաստանում ոչ ոք չի պատրաստվում հող հանձնել, ընդ որում այժմ Ադրբեջանում դեռ չկա մեկը, ով պատրաստ կլիներ ճանաչել Ղարաբաղի անկախությունը: Այս իրադրությունում չափազանց կարեւոր է շարունակել բանակցային գործընթացը, քանի որ ցանկացած բանակցությունները, ինչպիսին էլ, որ դրանք լինեն, շատ ավելի լավ են երկու կողմերի հրաձգություններից», - ասաց ԼՀ ղեկավարը: