ԻԻՀ հոգեւոր առաջնորդ Սայեդ Ալի Խամենեին գեներալ-մայոր Կասեմ Սուլեյմանիին պարգեւատրել է Զուլֆակար Շքանաշանով, որը Իրանում ռազմական բարձրագույն պարգեւն է։
Իսլամական հեղափոխությունից հետո Սուլեյմանին առաջին հրամանատարն է, որ ստացել է այդ շքանաշանը։
Սուլեյմանին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Կուդս» ստորաբաժանման հրամանատարն է եւ աշխարհի ամենաազդեցիկ զինվորականներից մեկը։ Ամերիկյան Foreign Policy ամսագրի վերջին համարներից մեկում նա գլխավորում էր պաշտպանության եւ անվտանգության ոլորտում Global Thinkers վարկանշային աղյուսակը։
Սուլեյմանին կարեւոր դեր է խաղում որպես Սիրիայում եւ Իրաքում ահաբեկչության դեմ պայքարի ռազմավար եւ խորհրդական՝ հայտնում է Mehr-ը։





























