Իրաքը կարող է կարեւոր դեր խաղալ տարածաշրջանային անվտանգությունում եւ տարածաշրջանի երկրների միջեւ հարաբերություններում: Այս մասին հայտարաարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին Իրաքի իր գործընկեր Բահրամ Սալիհի հետ համատեղ ասուլիսում, հաղորդում է Tasnim-ը:

Ընդգծելով Իրաքի հետ դաշինքը եւ գործընկերությունը ամրապնդելու Իրանի վճռականությունը, Ռոհանին ասել է, որ Թեհրանը կարեւորում է Իրաքում անվտանգությունը եւ ժողովրդավարությունը, ընդգծելով, որ կայուն Իրաքը կնպաստի ամբողջ տարածաշրջանում անվտանգության ապահովմանը:

Իր հերթին Իրաքի նախագահը շեշտել է, որ իր երկիրը չպետք է տարածաշրջանային կամ միջազգային հակամարտությունների եւ վեճերի թատերաբեմ դառնա:

Սալեհին  հավելել է, որ Իրաքում ահաբեկչության դեմ պայքարը դեռեւս լիովին չի ավարտվել ` ահաբեկչությունն արմատախիլ անելուն ուղղված  համաձայնեցված գործողությունների կոչ աանելով: