Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիին հավատարիմ ուժերը ավիահարվածներ են հասցրել Աջդաբիա քաղաքում եւ Բրեգա օդանավակայանում հավաքված ընդդիմության ուժերին:
Այդ մասին հայտնում է BBC-ն` վկայակոչելով Reuters-ին:
Աջդաբիա քաղաքի շրջանում մարտերի արդյունքում զոհվել են 14 մարդ մի քանի ժամվա ընթացքում:
Նախօրեին Քադաֆին, ելույթ ունենալով իր կողմնակիցների առջեւ, կոչ է արել ՄԱԿ-ին քննչական կոմիտե ուղարկել իր երկիր եւ պարզել մարդկանց մահվան հանգամանքները: Ընդ որում, նա նախազգուշացրել է Արեւմուտքին` զերծ մնալ ռազմական միջամտությունից:





























