Պարենամթերքի համաշխարհային գները այս տարվա փետրվարին նոր ռեկորդ են սահմանել: Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ի Պարենային եւ գյուղատնտեսական կազմակերպությունը (FAO):

Փետրվարին FAO-ի պարենային ինդեքսը, որ ներառում է հիմնական սննդամթերքների` հացահատկի, յուղային կուլտուրաների, կաթնամթերէի, մսի եւ շաքարի գները, հասել է 236 կետի:

Մեկ ամիս առաջ այն եղել է 231 կետ, որն ամենաբարձր ցուցանիշն է սկսած 1990թ., երբ կազմակերպությունը սկսել է հաշվել ցուցանիշները:

Ամենից շատ փետրվարին աճել են կաթնամթերքը եւ հացահատիկը: