Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպմանը, որ կայանալու է մարտի 5-ին Սոչիում, հռչակագիր չի ստորագրվի, սակայն եթե կողմերի միջեւ պայմանավորվածություն ձեռք բերվի շփման գծում լռություն պահպանելու շուրջ, դա էլ մեծ ձեռքբերում կլինի: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է «Նորավանք» վերլուծական կենտրոնի տնօրեն Գագիկ Հարությունյանը` հավելելով, որ Աստանայում կայացած հանդիպմանը խնդիր էր դրվել հասնել շփման գծից դիպուկահարներին հետ քաշել:
Նա նշել է նաեւ, որ Հարավային Կովկասի երկու պետություններ` Հայաստանն ու Վրաստանը հայտարարել են, թե հակամարտությունները պետք է կարգավորվեն խաղաղ եղանակով: Առ այսօր ռազմատենչ երկիրը մնում է Ադրբեջանը, որի նախագահը մշտապես հանդես է գալիս ռազմատենչ հայտարարություններով: Եթե նախագահ Ալիեւը փոխի իր դիրքորոշումը, լարվածությունը կընկնի:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 5-ին աշխատանքայինա այցով մեկնելու է Սոչի, որտեղ կայանալու է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը:




























