Եգիպտոսի անցումային կառավարության վարչապետ Ահմեդ Շաֆիկը մարտի 3-ին հրաժարական է տվել, հաղորդել է զինված ուժերի գերագույն խորհուրդը Facebook ցանցի իր պաշտոնական կայքում:

Նոր կառավարություն ձեւավորելու գործը հանձնարարվել է տրանսպորտի նախկին նախարար Իսամ Շարաֆին, հաղորդում է «Ալ-Ջազիրան»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Հոսնի Մուբարաքը լքել էր Եգիպտոսի նախագահի պաշտոնը փետրվարի 11-ին` 30-ամյա կառավարումից հետո: