Apple կորպորացիան 100 դոլարով իջեցրել է առաջին սերնդի iPad-ի բոլոր տեսակների գները: Այդ մասին հաղորդվում է Apple Store օնլայն-խանութի կայքում:
Զեղչերն անդրադառնալու են բոլոր ապրանքների վրա անխտիր, ամենահասարակ iPad-ից` 16 գբտ հիշողությամբ, որն այժմ կարելի է գնել 399 դոլարով, մինչ ամենաթանկը` 64 գբտ հիշողությամբ, Wi-Fi-ով եւ 3G մոդուլով, որի գինը հասել է 729 դոլարի:
Ավելի մեծ են զեղչերն օգտագործված iPad-ների համար, որոնք վերադարձվելուց հետո վերանորոգվել եւ նոր մարտկոցներ են ստացել:





























