Ադրբեջանը, ինչպես եւ Հայաստանը, ցանկանում է Իրանի տարածքով տրանսպորտային միջանցք ստեղծել Պարսից ծոց դուրս գալու համար: Մարտի 12-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Նրա խոսքով՝ Բաքուն արդեն մոտ 500 մլն դոլար է ներդրել Աստարա-Ռեշտ երկաթգծի շինարարությունում, որի արժեքը 1.1 մլրդ դոլար կկազմի:
«Տվյալ երկաթգծի երկարությունը 450 մլն դոլար կկազմի», - նկատեց Մելքումյանը՝ հավելելով, որ Հայաստանը պետք է նաեւ ակտիվորեն աշխատի այդ ուղղությամբ եւ այնքան չմտածի տնտեսական նպատակահարմարության, որքան քաղաքական բաղադրիչի մասին:



























