Հայաստանը եւ Սլովակիան ավարտված են համարում Իսրայելի կողմից սլովակյան սպառազինությունն Ադրբեջանին վաճառելու հետ կապված դեպքը:

Երեւանում մամուլի ասուլիսին ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակին հարց ուղղվեց Իսրայելի կողմից Ադրբեջանին սպառազինություն վաճառելու մասին: Հիշեցնենք, որ սկզբնաղբյուր էին հանդիսացել լրատվամիջոցները:

«Մեզ տեղեկացվել ենք հայկական դիվանագիտական առաքելության կողմից եւ ուսումնասիրել հարցը: Արդյունքում սլովակյան կողմից սխալներ չեն հայտնաբերվել: Մենք ամեն ինչ մանրամասն բացատրել ենք իրար եւ, հուսով եմ, հարցը կարգավորվել է», - նկատեց Լայչակը:

Իր հերթին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը գործընկերոջը շնորհակալություն հայտնեց կայացած երկխոսության եւ սպառազինությունների մրցավազքի անթույլատրելիության գործում ունեցած ավանդի համար: