Եթե հակառակորդը սահմանին սադրանքներ եւ լարվածություն հրահրի, ապա մենք պատրաստ ենք ցանկացած պահի մեկնել առաջնագիծ։ Այս մասին այսօր՝ մարտի 13-ին, հայտարարություն է տարածել «Ազատամարտիկների Դաշինք»-ի խորհուրդը։

«Եթե արված չափազանց հավասարակշռված ու կառուցողական այս հայտարարությունից հակառակորդը չկատարի խելամիտ հետեւություն ու փորձի խնդիրը ոչ խաղաղ ճանապարհով լուծելու նպատակով սահմանին սադրանքներ եւ լարվածություն հրահրել, ապա մենք պատրաստ ենք ցանկացած պահի մեկնել առաջնագիծ՝ պաշտպանելու Հայաստանի եւ Արցախի ժողովուրդների արժանապատվությունն ու անվտանգությունը», – ասված է «Ազատամարտիկների Դաշինք»-ի խորհրդի հայտարարության մեջ։