Ռուսաստանի հետ հարաբերություններում ոչ թե բաժակաճառեր են պետք, այլ գործնական քայլեր: Այս մասին, այսօր՝ մարտի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Անդրադառնալով «Եդինայա Ռոսիայի»  եւ ԲՀԿ-ի միջեւ վերջերս հուշագրի թարմացմանը, նա ընդգծեց. «Հիմնական մեր գործընկերը Ռուսաստանն է, որ մենք մեծ ուշադրություն պետք է դարձնենք այդ հարաբերություններն ավելի ջերմացնելու, ամրապնդելու, որ ոչ միայն խոսքեր, բաժակաճառեր լինեն, այլ ավելի գործնական, ներդրումային քայլեր:

Հիմնական բոլոր հարցերով աշխատանքները կատարում ենք, ապրիլի 14-ին էլ վեց երկրների կուսակցությունների ղեկավարներին հրավիրել ենք համատեղ քննարկման, որը լինելու է Երեւանում»: