Թուրքական դատարանը որոշում է կայացրել Digiturk-ի կողմից ներկայացված հայցը բավարարել եւ Թուրքիայում արգելափակել Google-ի անվճար Blogspot բլոգերային համակարգը։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ դատարանը հաշվի է առել այն հանգամանքը որ Blogspot-ում էջեր ունեցող մի շարք անձիք անօրինական եթեր են հեռարձակել Թուրքիայի ֆուտբոլի առաջնության խաղերը, որի հեռարձակման իրավունքը տրված է Digiturk-ին։
Թուրքական Dıpnot-ի փոխանցմամբ՝ Թուրքիայում Adwords-ի էջ այցելուների առաջ հայտնվել է գրություն, որի մեջ նշվել է, թե այդ ծառայությունը դատարանի որոշմամբ ժամանակավոր կասեցված է։
Նշենք, որ Թուրքիայում մինչ այժմ դատարանի կողմից արգելափակվել է մոտ 5000 կայք։



























