Ռուսաստանի կառավարությունը ծրագրում է երկարաձգել ցորենի արտահանման արգելքը մինչեւ 2011թ. վերջը: Այդ հեռանկարի մասին հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Վիկտոր Զուբկովը:

Նա խոստացել է, որ մարտ-ապրիլին կառավարությունը կվերլուծի իրավիճակը եւ անկախ արդյունքներից որոշում կկայացվի կամ արտահանման կամ արգելքի գործողության երկարաձգման վերաբերյալ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: