YouTube-ում «Shamar1978» անվամբ գրանցված օգտագործողը հայտնի վիդեոպորտալում Բաքվում կայացած հոմոսեքսուալիստների ամուսնության մասին տեսահոլովակներ է բեռնել։
Ամուսնությունը տեղի է ունեցել հոմոսեքսուալ երիտասարդի եւ տրանսսեքսուալի միջեւ։ Նորապսակներն իրենց հարսանիքը նշել են Բաքվի ռեստորաններից մեկում, որին մասնակցել են տրանսսեքսուալներ եւ այլ ոչ ավանդական սեռական պատկանելության մարդիկ։
Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, նախորդ տարի Բաքվի Hezz շքեղ ռեստորանում կազմակերպվել էր «Ալադորա Բերանժե» մոսկովյան տրավեստիների շուոն։ Համասեռամոլների շոուի տոմսերի գները 50-100 դոլարի սահմաններում են տատանվել:


























