Էթիկայի հարցերով գիտնականների եւ մասնագետների միջազգային խումբը կոչ է անում ժամանակավորապես արգելել «գենամոդիֆիկացված» երեխաների ստեղծումը։
Այս կոչը կապված է Չինաստանում տեղի ունեցած միջադեպի հետ, երբ աշխարհ էին եկել մոդիֆիկացված գեներով երկվորյակներ։
Արգելքի սահմանման կոչի տակ ստորագրել են յոթ երկրներից 18 գիտնականներ։ Նրանք առաջարկում են հինգ տարով ժամանակավոր արգելք սահմանել, ինչը քննադատական, տեխնիկական, գիտական, հասարակական եւ էթիկայի հարցերի քննարկման հնարավորություն կտա։ Դրանից հետո յուրաքանչյուր երկիր ինքը կորոշի թույլ տալ նման բան, թե՝ ոչ։
Հիշեցնենք, որ Շենչժենի համալսարանի պրոֆեսոր Խե Ցզյանկույը աշնանը հայտարարել էր, որ իրեն առաջին անգամ հաջողվել է գենետիկորեն մոդիֆիկացված երեխաներ ստեղծել։





























