Հայաստանի ԱԺ ՀՅԴ խմբակցությունն իր վրդովմունքն է հայտնում այսօր՝ մարտի 3-ի առավոտյան Հայաստանի կառավարության շենքի առջեւ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:

«Իրենց իրավունքների պաշտպանությանն ուղղված ՀՀ քաղաքացիների խաղաղ ցույցը իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից խոչընդոտվել է ուժի կիրառմամբ: Տուժել են ՀՀ քաղաքացիներ: Բռնություն է կիրառվել անձեռնմխելիությամբ օժտված ՀՀ ԱԺ պատգամավորների նկատմամբ:

Դատապարտում ենք տեղի ունեցածը: Իրավասու մարմիններից պահանջում ենք անցկացնել անաչառ քննություն, տալ կատարվածի իրավական գնահատականը եւ պատասխանատվության ենթարկել մեղավորներին»,- ասված է ՀՅԴ խմբակցության հայտարարության մեջ: