Հայ առաքելական եկեղեցին այսօր՝ մարտի 3-ին տոնել է Սրբոց Վարդանանց զորավարաց հիշատակը եւ Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում Գարեգին Բ-ի գլխավորությամբ պատարագ է մատուցվել:

Քարոզի ընթացքում անդրադառնալով Վարդանանց պատերազմի ու քաջարի զորավարների նահատակության խորհրդին` պատարագիչ Հայր Սուրբը մասնավորապես նշել է. «Մենք չենք կարող ուրանալ մեր լինելիությունը, իսկ մեր լինելիությունը քրիստոնեության դրոշմն է կրում: Գաղափարներ կան, որոնց համար արժե կյանք տալ եւ առանց որոնց չարժե ապրել նույնիսկ մեկ վայրկյան: Այդպիսի նվիրական գաղափարներից մեկն է Հավատքը, որի համար Վարդանանց քաջերն իրենց կյանքը տվեցին»: