Օպերայի հարակից տարածքից  բերման ենթարկված անձանց հետ կապված՝ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները գտնվում են Ոստիկանությունում: Ստացվել են ահազանգեր Պաշտպանի աշխատակազմ: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:

Այցը կապված է ազատությունից զրկված վիճակում գտնվող անձանց իրավունքների երաշխավորման հետ:

Նշենք, որ Օպերայի մերձակայքում երեկ մեկնարկած ապամոնտաժման աշխատանքներն ուղեկցվել էին սրճարանների աշխատակիցների բողոքի ակցիաներով, լարված իրավիճակ էր ստեղծվել:

Ավելի ուշ աշխատանքները դադարեցվել էին, և սրճարանների ներկայացուցիչների մասնակցությամբ Երևանի քաղաքապետարանում քննարկում էր հրավիրվել:

Այսօր քաղաքապետարանը վերսկսել էր ապամոնտաժման աշխատանքները, որոնք ուղեկցվեցին բախումներով: Ոստիկանություն է բերվել 16 քաղաքացի: