Իրանի հարավարեւմտյան մասում գազի արտահոսքի պատճառով հրդեհ է սկսվել, տեղեկացնում է ԻՐՆԱ-ն։

Միջադեպի հետեւանքով զոհվել է հինգ մարդ, եւս վեցը վնասվածքներ է ստացել։ Վթարը գրանցվել է գազատարի Ահվազ եւ Մահշահր քաղաքների միավորման հատվածում։

Բոցի մեջ են հայտնվել մոտակայքում գտնվող մի քանի ավտոմեքենաներ։ Իշխանության ներկայացուցիչները հերքել են ահաբեկչության մասին տեղեկությունը։