Հաագայի տրիբունալը մարտի 1-ին նշել է այն անձանց անունները, ովքեր կասկածվում են Լիբիայում մարդկության դեմ կատարած հանցագործությունների մեջ: Ցանկում են Մուամար Քադաֆին եւ բարձրաստիճան պաշտոնյաներ, հաղորդում է  «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով Agence France-Press-ը:

Ինչպես հայտնել է դատարանի գլխավոր դատախազ Լուիս Մորենո-Օկամպոն, դատարանը ստուգելու է Քադաֆիին եւ նրա մերձավոր շրջապատին, այդ թվում որդիներին: Ցանկում են նաեւ Լիբիայի ԱԳ նախարարը, ռազմական հետախուզության ղեկավարը, Քադաֆիի անձանական թիկնազորի պետը, ներքին անվտանգության ծառայության ղեկավարը:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, մարտի 2-ին Միջազգային քրեական դատարանի դատախազությունը Հաագայում հայտնել էր, որ պաշտոնական հետաքննություն է սկսում Լիբիայում մարդկության դեմ կատարած հանցագործությունների փաստով: