ՆԱՏՕ-ն գոհ է Վրաստանի հետ ունեցած հարաբերություններով: Այս մասին հայտարարել է Դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը, հայտնում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:
Նրա խոսքով, Բուխարեստում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ Վրաստանի վերաբերյալ կայացված որոշումը դեռ ուժի մեջ է: Ապաթուրայը տարակուսանք է հայտնել, թե ինչո՞ւ է Ռուսաստանը զարմանում ՆԱՏՕ-Վրաստան հարաբերությունների վրա:
«ՆԱՏՕ-ին այսօր անդամակցում են այնպիսի պետություններ, որոնք Ռուսաստանի հետ լավ հարաբերությունների մեջ են, օրինակ Թուրքիան եւ Նորվեգիան: Չեմ հասկանում , թե ի՞նչն է Ռուսաստանի վրդովմունքի պատճառը: Ուզում եմ նշել, որ Վրաստանում անցկացրած բարեփոխումները Վրաստանին մոտեցրել են ՆԱՏՕ-ին»,- ընդգծել է Դաշինքի պաշտոնական ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ Բուխարեստում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովում որոշում է կայացվել, որ Վրաստանը ՆԱՏՕ-ին անդամակցության համար նախատեսված ծրագրի անդամ է:




























