Հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստն այս տարի կանցկացվի Երեւանում: Նման պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստան Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի եւ Հնդկաստանի արեւելքի հարցերով պետքարտուղար Վիջայա Լաթթա Ռեդիի մարտի 3-ին Նյու Դելիում կայացած հանդիպման ժամանակ:
ԱԱԽ մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ այդ հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել հայկական «Նաիրիտ» եւ «Քիմպրոմ» ձեռնարկութունների եւ հնդկական համապատասխան ձեռնարկությունների գործակցության խնդիրներին:
Ռազմական գերատեսչության ղեկավար, պետնախարար Պալլամ Ռաջուի հետ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել երկուստեք քայլեր ձեռնարկել` խորացնելու ռազմատեխնիկական համագործակցությունը, օգտագործելու ռազմական կրթական համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունը: Արթուր Բաղդասարյանը Պալլամ Ռաջուին հրավիրել է Հայաստան, հրավերը սիրով ընդունվել է:
Արթուր Բաղդասարյանը հնդկական կողմի խնդրանքով տեղեկատվություն է տրամադրել Հայաստանի արտաքին քաղաքական գերակայությունների, իրականացվող ծրագրերի, գործող հետազոտական հաստատությունների վերաբերյալ:





























