«Հայաստան» համահայկական հիմնադրամն այսօր՝ մարտի 3-ին նշել է իր գործունեության 19 -ամյակը: Հիմնադրամն իր գործունեությունն իրականացնում է աշխարհի 17 երկրներում գործող 20 տեղական մարմինների միջոցով, ում ջանքերով աշխարհասփյուռ հայ համայնքները մասնակցում են Հայաստանի ու Արցախի ամրապնդման ու հզորացման նվիրական առաքելությանը:
Նշենք, որ Հիմնադրամը բնութագրվում է միմյանց հաջորդող տարաբնույթ ծրագրերով, որոնք կենսական կարեւորություն ունեն մեր հայրենիքի համար: Ճանապարհների, դպրոցների, մանկապարտեզների, հիվանդանոցների, ջրագծերի ու գազատարների կառուցմանը զուգահեռ օժանդակություն են ստանում բազմաթիվ սոցիալապես խոցելի խմբեր, այդ թվում` ազատամարտիկների ընտանիքներ, անապահով ընտանիքների ուսանողներ: Աշխարհասփյուռ հայության նվիրատվություններով այսօր մեր հարյուր հազարավոր հայրենակիցներ ունեն տուն, ջուր, գազ, ջեռուցում, բարեկեցիկ կյանքի պայմաններ:
Մշտապես Հիմնադրամի ուշադրության կենտրոնում են արվեստի եւ գիտության հայ գործիչներն ու երիտասարդ ստեղծագործողները:




























