Անգլիական Բրիսթոլի գործազուրկ բնակիչն իրեն հանել է վաճառքի հայտնի Online-աուկցիոնում՝ eBay-ում, հաղորդում է Small World News Service-ը:
Նա արդեն երկու տարի աշխատանք է փնտրում, բայց ապարդյուն: 45-ամյա Դեվիդ Վուդը հայտարարել է, որ 2011-ի սկզբին մտածում էր ինքնասպանության մասին, սակայն հետո որոշել է բախտը փորձել եւ իրեն վաճառելու մասին հայտարարություն տեղադրել eBay-ում:
Գնի մասին նշվող սյունակում նա գրել է 35 հազար ֆունտ ստերլինգ (նկատի ունի տարեկան եկամուտը): Հնարամիտ քաղաքացին առեւտրի գծով մասնագետ է:
Նշենք, որ Վուդի էջը մի քանի օր անց հեռացրել են, քանի որ նրա փնտրտուքներն արդյունք չեն տվել:





























