Մոսկվան անպատասխան չի թողնի Կերչի նեղուցում միջադեպի պատճառով Եվրամիության կողմից մի շարք ռուս քաղաքացիների դեմ սահմանված պատժամիջոցները: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն` հղում անելով ՌԴ ԱԳՆ կայքին:

«Մեր հայրենակիցներին ԵՄ անօրինական պատժամիջոցային ցուցակներում ներառելու առիթը ապշեցնում  է իր երկերեսանիությամբ եւ ցինիզմով», — նշել է ԱԳՆ-ն՝ նկատելով, որ նման որոշումը վկայում է ՌԴ՝ իր սահմանների ապահովման իրավունքի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մասին:

Նախարարությունում նաեւ ընդգծել են, որ Եվրամիությունն այդպիսով, փաստորեն, համերաշխ է Ուկրաինայի իշխանությունների հետ եւ խրախուսում է նրանց շարունակել իրենց «սադրիչ քաղաքականությունը», որը սպառնում է ոչ միայն Ռուսաստանի, այլեւ Սեւծովյան տարածաշրջանի մյուս երկրների անվտանգությանը:

Մարտի 15-ին Եվրամիության երկրները Կերչի նեղուցի միջադեպի պատճառով նոր պատժամիջոցներ էին  կիրառել ութ ռուսաստանցիների դեմ:

Ավելի ուշ՝ նույն օրը  Կանադան պատժամիջոցներ էր կիրառել 114 ռուսների եւ 15 ընկերությունների նկատմամբ: Մինչ այդ նշված դեպքերի հետ կապված սահմանափակող միջոցների մասին հայտարարել էին ԱՄՆ-ում. ամերիկացի դիվանագետները  մտադիր են դրանք  24 մարդու դեմ կիրառել: