Որոշվել է մեկ օրով երկարաձգել «Դիսքավերի» տիեզերանավի առաքելության իրականացման ժամկետը: Որոշումն ընդունվել է`մի շարք տեխնիկան հարցերի համար լրացուցիչ ժամանակ տրամադրելու նպատակով:
Ըստ «ՌԻԱ Նովոստիի»` այսպիսով շաթլ տեսակի «Դիսքավերի» տիեզերանավի թռիչքը նախատեսվում է մարտի 7-ին ԱՄՆ արեւելյան ժամանակով ժամը 7:30-ին (Երեւանի ժամանակով` 16.30).
«Դիսքավերի» տիեզերանավի 12-օրյա թռիչքի հիմնական խնդիրը լինելու է տարբեր տեսակի բեռի փոխադրումը` մասնավորապես Robonaut 2 ռոբոտի տեղափոխումը, որը General Motors-ի եւ NASA-ի համատեղ աշխատանքն է:





























