Գարեգին Բ Կաթողիկոսի որոշմամբ մարտի 4-ի կարգալույծ է հռչակվել Տ. Կտրիճ քահանա Դեւեջյանը` հիմք ընդունելով նրա` ամուսնալուծված լինելու պատճառով եկեղեցական ծառայությունից հրաժարվելու մասին դիմումը:

Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ կարգալույծ հռչակված հոգեւորականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքը եւ կկոչվի ավազանի անունով Արմեն Դեւեջյան: