Իրանի զինված ուժերը չեն մասնակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ թուրքական բանակի գործողությանը՝ հայտնում է Fars-ը՝ վկայակոչելով ռազմական հետախուզությունում իր աղբյուրին։

Ընդ որում, նա նշել է, որ ԻԻՀ զինված ուժերը պատրաստ են պայքարել ցանկացած խմբավորման դեմ, որը կարող է սպառնալիք ներկայացնել Իրանի անվտանգությանը։

Ավելի վաղ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սիլվուն հայտարարել էր արեւելյան սահմանին ՔԲԿ-ի դեմ Իրանի հետ համատեղ գործողության մասին։