Պոլսո հայոց պատրիարք, արք․ Մեսրոպ Մութաֆյանի մահվանն է անդրադարձել թուրք հայտնի պատմաբան, Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարի խորհրդական, Hurriyet թերթի սյունակագիր Իլբեր Օրթայլըն։

Թուրքական Hurriyet-ի սյունակում Իլբեր Օրթայլն Պոլսո հայոց պատրիարքի մահը մեծ կորուստ է անվանել հայերի ու թուրքերի համար։ «Մութաֆյանն իր ակադեմիական կրթության տեսանկյունից  պատրիարք Օրմանյանից հետո յուրահատուկ անձ կարելի է համարել։ Նա բացի հայերենին եւ թուրքերենին գերազանց տիրապետելուց բացի, հրաշալի տիրապետել է անգլերենին,  գերմաներենին եւ եբրայերենին։ Մեսրոպ Սրբազանը, ինչպես ընդունված է նրան անվանել, միշտ հարգանքով է վերաբերվել Թուրքիայի աշխարհիկ օրենքներին։

Մեծ ձեռքբերում է տվյալ համայնքի  եւ երկրի համար, որ ունեցել են նման լուսավոր հոգեւոր առաջնորդ»,-գրել է Իլբեր Օրթայլըն։