ԱՄՆ նախագահ դառնալուց առաջ Deutsche Bank-ը Դոնալդ Թրամփին ավելի քան 2 մլրդ դոլարի վարկ է տվել, տեղեկացնում է Gazeta-ն՝ հղում կատարելով The New York Times-ին։
Պարբերականի տվյալներով՝ այդ վարկերը Թրամփին տրամադրվել են մի քանի տարվա ընթացքում։
Ինչպես նշվում է, սկզբում Deutsche Bank-ը հրաժարվել է համագործակցել Թրամփի հետ նրա մի քանի սնանկացումների պատճառով։
Ընդ որում՝ 2005 թվականին բանկը Թրամփին երկնաքերի կառուցման համար տվել է ավելի քան 500 մլն դոլարի վարկ՝ 40 մլն դոլարի երաշխիքով։
Սակայն Թրամփը չի կարողացել վճարել այդ վարկը 2008 թվականի ֆինանսական ճգնաժամի պատճառով։




























