Միացյալ Նահանգները տեղեկություններ ունեն, որ FBI-ի նախկին գործակալ Ռոբերտ Լեվինսոնը կենդանի է: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Պետքարտուղարը նշել է, որ ըստ տեղեկությունների Լեվինսոնը ներկայումս պահվում է ինչ-որ տեղ, Հարավ-Արեւելյան Ասիայում: «Մենք հարգալից հարցումով դիմում են Իրանի կառավարությանը, որ ջանքեր գործադրի, որպեսզի Բոբը կարողանա վերադառնալ եւ միանալ իր ընտանիքին»,- ասել է Քլինթոնը:
FBI-ի 59-ամյա աշխատակիցը անհետ կորել էր 2007թ. մարտին Իրան կատարած այցի ժամանակ: Քիշ առողջարանում նա հետաքննում էր սիգարետի մաքսանենգության գործը: 2007թ. սեպտեմբերին Իրանը մերժել էր ԱՄՆ հարցումը` Լեվինսոնին վերադարձնելու վերաբերյալ:
Ավելի վաղ Wikileaks-ը տեղեկություներ էր հրապարակել, որ Լեվինսոնին տեսել են իրանական բանտերից մեկում:




























