Հիվանդանոցից ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարտի 3-ի երեկոյան ոտքի կոտրվածքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 16-ամյա Նարեկ Սարգսյանը:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Ոստիկանության մամուլի ծառայությունից, պարզվել է, որ նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, Խոսրովի արգելոցի մոտ նա ձիուց վայր է ընկել եւ դիպել այդ պահին ընթացքող «Ինտերնացիոնալ» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետեւանքով էլ ստացել է վնասվածքը: Մեքենայի վարորդը 52-ամյա Նիկոլ Վարդանյանն է:
Կատարվում է քննություն:





























