Արեւելյան Լիբիայի ապստամբները կտրականապես մերժել են բանակցությունները Ջամահիրիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի հետ։ «Եթե նույնիսկ համագործակցենք, ապա միայն մեկ հարցով, թե ինչպես պետք է Քադաֆիին լքի երկիրը կամ հրաժարվի առաջնորդի աթոռից, որպեսզի ավելի  քիչ մարդ զոհվի. Ուրիշ ոչ մի հարց չի քնարկվելու»,-հայտարարել են լիբիական ժողովրդավարական խորհրդի ներկայացուցիչները, որոնց վերահսկողության տակ են գտնվում երկրի արեւելյան շրջաններն, այդ թվում նավահանգստային  Բենգազի քաղաքը։

Այսպիսով, ընդիմադիրները հերքել են Քադաֆիի կողմնակիցների հայտարարությունները, թե իշխանությունը բանակցություներ է վարելու ապստամբների հետ, հաղորդում է Korrespondent.net.-ը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Մուամար Քադաֆիին հավատարիմ օդուժը հրաժարվել է մարտի 4-ին գնդակոծել   Լիբիայի արեւելյան Աջդաբիա քաղաքում ընդդիմադիրների կողմից գրավված ռազմակայանները։