Դեռ վաղ է խոսել Հայաստանի ընդդիմադիր ուժերի միավորման մասին, իսկ եթե նրանք այդուհանդեձ միավորվեն, դա տեղի կունենա խորհրդարանական ընտրությունների նախաշեմին: Այդ մասին մարտի 4-ին կայացած ասուլիսում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Ես չեմ կարծում, թե ընդդիմադիր ուժերը կարող են միավորվել, քանի որ այդքան տարբերի խմբերի եւ այդքան տարաձայնությունների պայմաններում միավորումը շատ բարդ գործընթաց կլինի»,- նկատել է նա:

Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանի ներքաղաքական իրավիճակում, ըստ քաղաքագետի, քաղաքական դաշտն ընդլայնելու փորձ է: «Այսինքն երկրում սոցիալական  դժգոհության ֆոնին որոշակի քասթինգ է ընթանում: Մինչ ընտրությունները դեռ մեկ տարի կա, շատ բան կարող է լինել, եւ այսօր ընդդիմադիր ուժերը փորձում են իրենց այնպես ներկայացնել, որ հաղթեն սոցիալական դժգոհության ալիքի վրա»,- ասել է Իսկանդարյանը եւ հավելել, որ Հայաստանում միավորումները սովորաբար վատ են ավարտվում: