Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել Կանադայի թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի «Օծումն հիվանդաց» խորհրդի խնդիրը Հայ Եկեղեցում» գիրքը:
Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ գիրքը նվիրված է Հայ Եկեղեցու խորհուրդներից յոթներորդին` «Օծումն հիվանդացին», որի վերաբերյալ կան տարբեր իրարամերժ տեսակետներ: Այն մանրակրկիտ կերպով վերլուծում է Հիվանդաց կարգի պատմական ընթացքն ու ըստ այդմ կատարում կարեւոր եզրակացություններ, որոնք ուղենշային կարող են համարվել խորհրդի գործնական վերականգնման ճանապարհին:
Գիրքը հրատարակվել է Անահիտ, Դրո, Շանթ, Անի եւ Մարկ Մանուկյանների մեկենասությամբ` ի հիշատակ Աբրահամ Մանուկյանի:




























