Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 20-ին  մի շարք օրենքներ է ստորագրել:

Մասնավորապես, ստորագրվել են հետեւյալ օրենքները.

- «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ  կատարելու մասին»٫

- «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ  կատարելու մասին»٫

- «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ  կատարելու մասին»٫

- «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին»٫

- «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»٫

- «Դատախազության մասին» Արցախի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ  կատարելու մասին»

- «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ  կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքները։