ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր, Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը հաստատեց լուրն այն մասին, որ երեկ` մարտի 3-ի երեկոյան կուսակցության գրասենյակում նիստ է տեղի ունեցել: «Դա մեր գործադիր մարմնի ամենշաբաթյա նիստն էր, որին ներկա էր նաեւ Սերժ Սարգսյանը, քանի որ նա եւս գործադիրի անդամ է»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Գագիկ Մինասյանը: Հարցին, թե ի՞նչ հարցեր են քննարկվել նիստի ընթացքում` պատգամավորը պատասխանեց, թե «եղել է ընթացիկ հարցերի քննարկում, որեւէ արտառոց արտակարգ բան տեղի չի ունեցել»:
Նշենք, որ Մելիք-Ադամյան փողոցի վրա գտնվող ՀՀԿ գրասենյակի տարածքը հսկել են մեծ թվով ոստիկաններ եւ քաղաքացիական հագուստով մարդիկ:




























