Թուրքիային չեն սպառնում այն խնդիրները, որ կան արաբական երկրներում, քանի որ «թուրքերը դրա միջով ավելի վաղ են անցել եւ ավելի մեղմ ձեւով»: Այդ մասին մարտի 4-ին կայացած ասուլիսում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Այն, որ այսօր Թուրքիան այդպիսին չէ, այդպիսին եղել է 20 կամ 50 տարի առաջ, կասկած չկա, եւ նա փորձում է նոր դեր խաղալ տարածաշրջանում: Եթե ԽՍՀՄ փլուզումից առաջ եւ դրանից հետո, որոշ ժամանակ, Թուրքիան կտրված էր տարածաշրջանից, իսկ բոլոր հարեւանների հետ լուրջ խնդիրներ ուներ, այժմ փորձոմ  փոխվել եւ, պետք է խոստովանենք, որ դա նրա մոտ ստացվում է»,- ասել է քաղաքագետը:

Իսկանդարյանի կարծիքով, Թուրքիան այսօր փորձում է իրեն դրական լույսի ներքո ներկայացնել տարածաշրջանում եւ արաբական աշխարհում, քաղաքականության մեջ իսլամական հռետորաբանություն է մտցրել: Հետեւաբար, Թուրքիայի իշխանությունները կարող են իրենց հանգիստ զգալ եւ չանհանգստացնել հնարավոր խռովություններից: