Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հարկ է համարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին տեղեկացնել բարձրագույն պետական պաշտոնը թողնելու իր որոշման մասին՝ մինչեւ այդ մասին հրապարակային հայտարարելը, այդ պատճառով նա զանգահարել է ռուս գործընկերոջը:
Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ընդգծելով, որ Նազարբաեւը Պուտինի հետ չի համաձայնեցրել իր իրավահաջորդ Կասիմ Ժոմարտ Տոկաեւի թեկնածությունը Ղազախստանի նախագահի պաշտոնում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ոչ, Նուրսուլթան Աբիշեւիչը չի խորհրդակցել եւ իհարկե, դրա մասին խոսք լինել չէր կարող», - ասել է Պեսկովը:
«Նա համարել է, որ հարկավոր է ՌԴ նախագահին տեղեկացնել այն մասին ինչը հասարակությանը հայտնի է դարձել խոսակցությունից բառացիորեն մի քանի ժամ անց: Դա հավանաբար, հարգանքի դրսեւորում է երկու երկրների հատուկ դաշնակցային հարաբերություններում եւ Պուտինի եւ Նազարբաեւի յուրահատուկ անձնական հարաբերություններում», - պարզաբանել է մամուլի քարտուղարը:
Պեսկովը նաեւ պարզաբանել է, թե ինչու Նազարբաեւի եւ Պուտինի հեռախոսազրույցի մասին Կրեմլի պաշտոնական կայքում տեղեկատվություն չկա:
«Զրույցը հատուկ բնույթ ուներ: Նազարբաեւը հարկ էր համարել նախապես Պուտինին տեղեկացնել իր որոշման մասին եւ մենք կոռեկտ համարեցինք այնպես անել, որ ղախաստանցի գործընկերներն իրենք խոսակցության մասին այնքան տեղեկատվություն հաղորդեն, որքան իրենք անհրաժեշտ կհամարեն», - ասել է նա:
Հիշեցնենք, որ մարտի 20-ին Նազարբաեւը հայտարարեց, որ հարժարական է տալիս: Միեւնույն ժամանակ նա պահպանում է երկրի Անվտանգության խորհրդի նախագահի եւ «Նուր օթան» իշխող կուսակցության առաջնորդի պաշտոնները: Նրա հրաժարականից հետո նախագահի պաշտոնակատար է դարձել խորհրդարանի սենատի խոսնակ Կասիմ Ժոմարտ Տոկաեւը: Մարտի 21-ին հայտարարվեց, որ Նազարբաեւի դուստրը դարձել է խորհրդարանի սենատի խոսնակ:





























