«Ես շատ եմ սիրում Կորսիկան, ուր մշտապես բնակվում եմ։ Հայաստանն իմ երկրորդ հայրենիքն է, եւս շատ գեղեցիկ երկիր։ Ամեն երկիր իր տեսակի մեջ գեղեցիկ է եւ հետաքրքիր»։ Նման կերպ է պատասխանել «Փարիզի աստվածամոր տաճարը» մյուզիքլի դերասան Պատրիկ Ֆյորին, ի պատասխան հարցի, թե ո՞րն է իր համար աշխարհի ամենահրաշալի տեղը:

Ինչպես հայտնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնը, Պատրիկ Ֆյորին երկու օր շարունակ համերգներ է տալիս Մոսկվայի Էստրադային  թատրոնում։