«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում այսօր՝ մարտի 4-ին իրականացվել է 1,1 մլն դոլարի առուվաճառք՝ 1դոլար/367,59 միջին փոխարժեքով։ Երեկվա համեմատ դրամը փոքր-ինչ վերականգնել է դիրքերը։

Փոխանակման կետերի սահմանած փոխարժեքների վրա բորսայական գործարքները էական ազդեցություն չեն թողել։ Դոլարի առքը հիմնականում իրականացվում է 366-367 դրամով, վաճառքը՝ 368-370-ով։ Ընդհանուր առմամբ՝ շուկայում դրամի արժեզրկման սպասումները պահպանվում են։